Եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, չեմ կարծում, որ պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք կամ դատափետենք։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են ՀՀ նախագահը և վարչապետն անդադար շնորհակալություններ հայտնում Ադրբեջանին։
«Ես ՀՀ ժողովրդին շատ ուղիղ ասել եմ, որ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի, և ես, որպես ՀՀ վարչապետ, որդեգրում և տանելու եմ այդ գիծը։ Եթե քաղաքացիները գտնում են, որ ես սխալ եմ, կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքներին, նա համոզմունք հայտնեց՝ ՀՀ օկուպացված տարածքների հարցը լուծվելու է դելիմիտացիայի շրջանակներում։





