Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանը չի հեռանալու». hayaliq.com

08/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 7-ին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում  «Դիվանագիտության շաբաթվա» բացման արարողության ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ  Հայաստանի հետ «խաղաղության» բանակցությունները՝ որպես գործընթաց,  պետք է բաժանվեն փուլերի[1]։

Ջ․ Բայրամովը հիշեցրել է․ որ «Ադրբեջանի կողմից առաջարկված բազային սկզբունքերում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան», հավելելով՝ «չեմ կարող ասել, որ բանակցություններում մեծ առաջընթաց կա, սակայն քննարկումների շուրջ կան կարծիքներ, արձագանքներ։ Իհարկե, ոչ միակողմանի։ Հայկական կողմում կան դեռևս կան ռևանշիստական հայացքներ ունեցողներ, սակայն առկա են նաև այլ կարծիքներ։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կայուն խաղաղությունը և զարգացումը այլընտրանք չունեն։ Հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և կարևոր գործիչները կհասկանան իրողությունները»։

Բայրամովը անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին՝ նշելով․ «Սահմանների որոշման հանձնաժողով ստեղծելը ինքնին բարդ գործընթաց է եղել։ Հայաստանն ուներ նախապայմաններ։ Նրանք պահանջում էին միջոցներ ձեռնարկել՝ կապված դեէսկալացիայի և սահմանից ադրբեջանցի զինվորականների հետքաշման հետ։ Սակայն Ադրբեջանը ներկայացրեց իր դիրքորոշումը։ Մենք կարծում ենք, որ կանգնած ենք մեր սահմանների վրա, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր սահմանները»[2]։ Նա նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ սահմանազատման գործընթացը հեշտ չի լինի, կլինեն զգայուն պահեր։

Այսպիսով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետի՝ «սահմաններից զորքերի հայելային հետքաշման»[3] առաջարկը մերժվել է Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հետքաշել զորքերը ռազմաճակատի գծից՝ նվազեցնելու համար  լարվածությունը, այլ ավելին՝  չի պատրաստվում ազատել ՀՀ սուվերեն տարածքից 2020 թ. նոյեմբերից գրավված շրջանները։

Ավելին` սկզբնաղբյուրում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»-ի օրը. 07.07.2022

Հաջորդ գրառումը

Ոչ մի ձևաչափ չպետք է սահմանափակի Իրան-Հայաստան հարաբերությունները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ոչ մի ձևաչափ չպետք է սահմանափակի Իրան-Հայաստան հարաբերությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական