Այսօր՝ հուլիսի 5-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Համապատասխան հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Կառլենի Հովհաննիսյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Արամ Կառլենի Հովհաննիսյան
Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:
1990-1991 թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:
1991թ. ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:
1993-2000 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
2000-2002 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:
2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2016-2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:
12.06.2019-17.09.2019 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:
17.09.2019-08.07.2020 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
ՀՀ Նախագահի 08.07.2020 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:
Պարգևատրվել է՝
ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք որդի: