Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ իշխանությունները հայտարարել են Հայաստանում նիդերլանդա-բրիտանական Shell ընկերության բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին. վերլուծություն

16/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում, որի մասին հայտարարեցին ՀՀ պսևդո-իշխանությունները: Խոսքն այս աշնանը Հայաստանում նիդերլանդա-բրիտանական Shell ընկերության բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին է: Որոշում, որի հիմքում դրված է առավելապես աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն նպատակ:
Նախ՝ փարատեմ շատերի մտավախությունները կապված այս գործարքի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի ներկրման հետ: Ադրբեջանն ինքն ունի նավթավերամշակման խնդիր, իսկ երկրում գործող միակ նավթավերամշակման գործարանը չի մոդեռնիզացվել 1976 թ.-ից ի վեր: Արդյունքում Ադրբեջանում սպառվող նավթամթերքի զգալի մասը ներկրվում է: Լինելով նավթ արդյունահանող երկիր՝ Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ նավթադոլարների հսկայական հոսքն ուղղել սեփական արդյունաբերության զարգացմանը: Առավել ևս չի կարող անել դա այսօր, երբ գտնվում է «հաղթանակի» հսկայական բեռի տակ:
Սակայն դա ամենևին չի նվազեցնում Հայաստան Shell-ի մուտքի ռիսկերն ու վտանգները: Այո, ընկերությունը տարիներ առաջ տնօրինել է ադրբեջանական «Ինամ» նավթագազային հանքավայրի 25%-ը, սակայն վաճառել է սեփական բաժնեմասը ու այսօր Ադրբեջանում գործում է բացառապես ավտոյուղերի սեգմենտում:
Shell-ի մուտքը Հայաստան անհրաժեշտ է դիտարկել լիովին այլ համատեքստում: ՀՀ պսևդո-իշխանությունների վերջին շրջանում ակտիվորեն աշխատում են հայաստանյան էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերի խարխլման ուղղությամբ, ինչը տեղավորվում ավելի լայն՝ որոշ արևմտյան մայրաքաղաքներում մշակված ռազմավարության մեջ:
Հատկանշական է, որ վերջերս Երևանի ու Վաշինգտոնի կողմից ընդունված ռազմավարական երկխոսության հաստատման մասին հայտարարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկ համագործակցությունը՝ հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում: Ու դա այն պայմաններում, երբ ընդամենը ամիսներ առաջ ռուսական կողմը հայտարարել է Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու մասին ու առհասարակ ավանդաբար հանդիսանում է այս ոլորտում մեր առանցքային գործընկերը:
Նույն տրամաբանության ներքո էլ Հայաստան է բերվում Shell-ը: Վերջինս, ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ պաշտոնապես լքեց ռուսաստանյան շուկան՝ վաճառելով բենզալցակայանների ցանցը, վերամշակման գործարանը ու դուրս գալով «Սախալին-2» նախագծից:
Պարզ է, որ մուտք գործելով հայկական շուկա՝ Shell-ը չի համագործակցելու նաև «Ռոսնեֆտի» հետ, որն առայժմ շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գլխավոր մատակարար:
Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գլենդելում ցույցեր են՝ հաջակցություն «Դիմադրություն» շարժման

Հաջորդ գրառումը

Գնդակներ՝ Արցախի դպրոցներին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Գնդակներ՝ Արցախի դպրոցներին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական