Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշողություն և ժխտում․ Ցեղասպանության ոգեկոչումն ու մեր ներքին սպառնալիքը. Վարդան Օսկանյան

21/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Սերունդներ շարունակ մենք հարգել ենք 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք կյանքից զրկվել են պետականորեն կազմակերպված և մանրակրկիտ ծրագրված բնաջնջման արշավի արդյունքում։ Այս տարի, սակայն, մեր հավաքական ոգեկոչումը ստվերում է մի ամպ, որը դրսի ուժերից չէ, այլ ներսի։ Հստակությունը, որը երկար ժամանակ բնորոշել է մեր հիշատակման ծեսը, այժմ վտանգված է Հայաստանի ղեկավարության աննախադեպ բարոյական անկմամբ։

Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. նա հրապարակայնորեն կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները։ Նրա վերջին հայտարարությունները՝ փաթեթավորված խուսափողական, երկիմաստ ձևակերպումներով, թեև բացահայտ ժխտում չեն, սակայն վտանգավոր կերպով համահունչ են Անկարայի կողմից վաղուց տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը։ Պնդելով, որ հայերը պետք է հարց բարձրացնեն, թե «ինչու» տեղի ունեցավ Ցեղասպանությունը, և ակնարկելով զոհի պատասխանատվության մասին՝ Փաշինյանն օգտագործում է պատմության խեղաթյուրման ամենանենգ գործիքներից մեկը։

Ցեղասպանության ժխտումը մտավարժանքի կամ դիվանագիտական նրբության հարց չէ։ Այն բռնության ակտ է։ Ինչպես Էլի Վիզելն է ասել՝ «ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է»։ Այն նպատակ ունի ջնջել ոչ միայն կյանքերը, այլև հիշողությունը, ինքնությունը և ճշմարտությունը։ Ահա թե ինչու մեր ոգեկոչումն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Մենք այժմ կանգնած ենք կրկնակի սպառնալիքի առջև՝ ժխտում դրսից և արժեզրկում ներսից։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Վերապրողների վկայությունները, Օսմանյան կառավարության հրամանները, միսիոներների գրառումները, օտարերկրյա դիվանագիտական հաղորդագրությունները և անհերքելի ժողովրդագրական տվյալները՝ բոլորը վկայում են ամբողջական ժողովրդի բնաջնջման համակարգված արշավի մասին։ Դա պատերազմական քաոս չէր, այլ սառը, հաշվարկված քաղաքականություն։ Այս ամենը կասկածի տակ դնելը ոչ համարձակ է, ոչ էլ նրբագծված։ Դա բարոյական ձախողում է։

Իսկ Փաշինյանի ձախողումները չեն սահմանափակվում միայն հիշողությամբ։ Նրա կառավարման շրջանը նշանավորվել է ազգային աղետով՝ Արցախի կորստով, 120,000 հայերի տեղահանմամբ, հազարավոր երիտասարդ զինվորների մահով և նվաստացուցիչ պարտությամբ։ Նրա ղեկավարման օրոք խարխլված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր գերիները փակված են Բաքվի զնդաններում, իսկ առջևում նոր զիջումներ են։ Փաշինյանը նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի հիմնական խոչընդոտն է՝ չնայած այն հստակ ազդանշաններին, որ միջազգային հանրությունը պատրաստ է անդրադառնալ այս հիմնարար խնդրին։

Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները դատապարտելի և անընդունելի են: Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը պետք է ցասում առաջացնի յուրաքանչյուր հայի մեջ, որ սերունդներ շարունակ կրել է հիշողության բեռը։

Թուրքիան տասնամյակներ շարունակ ժխտել է Ցեղասպանությունը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի ժամանակների փոխադարձ տառապանք՝ փաստաթղթերը որակելով քարոզչություն և աշխարհով մեկ մոռանալու լոբբինգ անելով։ Այժմ այդ հռետորաբանությունը մտահոգիչ ձայնակցություն է գտել Երևանում։ Փաշինյանի խոսքերը ոչ միայն խարխլում են Հայաստանի բարոյական դիրքն արտերկրում, այլև սպառնում փշրել այն հավաքական հիշողությունը, որը մեր ժողովրդին միասնական է պահել։

Փաշինյանի այս արարքը դատողության սխալ չէ։ Այն խզում է։ Առաջնորդը, որին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, չի կարող միաժամանակ խարխլել մեր բարոյական և պատմական ինքնության ակունքները։ Փաշինյանի հռետորաբանությունը քաջալերում է ժխտողականներին և քայքայում ազգային միասնության հիմքերը։

Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները: Փաշինյանը զրկվել է երկիրն առաջնորդելու բոլոր իրավունքներից՝ բարոյական, քաղաքական և իրավական: Արդարության վերահաստատման և ազգային վերածննդի ուղին անցնում է նրա հեռացման միջով:

Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ

Հաջորդ գրառումը

Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025
Հրապարակախոսություն

Թշնամու համար առնվազն չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է

18/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025
Հաջորդ գրառումը

Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն. Արման Թաթոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

18/05/2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը  Վատիկանում սեղմել են նոր Պապ Լեո XIV-ի ձեռքը նրա գահակալության...

ԿարդալDetails

Իրավունք ունե՞ն Փաշինյանն ու նրա կինը «Կրթվելը նորաձև է» բանախոսության համար օգտագործել ռազմական գույք

18/05/2025

Ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կին,  որը խորհրդանշեց Արցախի կորուստը

18/05/2025

Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը

18/05/2025

Euronews-ը Փաշինյանի և Ալիևի՝ Տիրանայում շփման մասին

18/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական