Այսօր Գարեգին Նժդեհ հրապարակից մեկնարկած հիշատակի երթի հազարավոր մասնակիցներ, վառվող մոմերն ու ջահերը ձեռքներին, ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն:
Ամբողջ ճանապարհին ընթերցվում էին պատերազմում զոհված մեր հերոսների անունները։ Եռաբլուր պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, իսկ քահանաները հոգեհանգստյան կարգ մատուցեցին: Հիշատակի երթի մասնակիցները վառվող ջահերն ու մոմերը դրեցին զոհված տղեների շիրիմներին։