Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ կառավարությունը որոշել է․այպես ասած «միավորել» Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ։ Պարզ է, Սոցապ․ նախարարը դեմքի «խելոք» արտահայտությամբ կբացատրի անտեղյակ-հետադեմներին, որ այդ արվում է տարեցների «լավագույն շահի» համար և որ «նախկիններից» իրենց ծանր ժառանգություն են մնացել տարեցները։ Հիշենք, թե ինչպես փակվեցին գիշերօթիկները՝ երեխաների «լավագույն շահերից» ելնելով։ Փակվեցին մի քանի մարզային ծննդատներ, հղիների «լավագույն շահերից» ելնելով։ Այսպես կոչված, միավորվեցին ինֆեկցիոն հիվանդանոցն ու հանրապետական ՁԻԱՀ-ի կենտրոնը, նույնպես հիվանդների «լավագույն շահերից» ելնելով, իհարկե չմոռանալով ընկերոջը նշանակել միավորված հիվանդանոցի ղեկավար, այս անգամ, իսկապես ընկերոջ լավագույն շահերից ելնելով։Եվ այսպես հերթը հասավ տարեցներին։
Իրականում, այս իշխանություն կոչեցյալներն ընդամենը կատարում են բռնապետիկի կամքը, ով զուրկ է գթասրտությունից, կարեկցանքից։ Նա համարում է, որ պետական բյուջեն իր անձնական բյուջեն է և սոցիալական ծախսերն անիմաստ են՝ ավելորդ մսխում։ Բյուջեի գումարները պետք է հիմնականում ուղղվեն իր և իր ընտանիքի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Դե, որոշ չափով թուլափայ էլ կհասնի պատգամավոր, նախարարներին ու կեղծ տատիկ-պապիկներին։ Թե չէ, բանա՜կ, կրթությու՜ն, գիտությու՜ն, առողջապահությու՜ն, տարեցնե՜ր, երեխանե՜ր, հաշմանդամնե՜ր․․․ ձե՞ռ եք առնում»: