Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթական փաստաթուղթը, որը կարող է ստորագրել պարտված իշխանությունը կփակի Արցախի, Հայաստանի անկախության էջը․ Սեյրան Օհանյան

06/11/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցյալ տարի այս օրը զենքերը դեռ չէին լռել, և հայ զինվորն ու սպան, կամավորականն ու երկրապահը անձնուրաց մաքառում էին հակառակորդին կանգնեցնելու, Արցախը պաշտպանելու համար՝ չենթադրելով անգամ, որ իրենց թիկունքում իրենց ընտրած իշխանությունը ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ՝ հակառակորդին նվիրելով ոչ միայն այն տարածքները, որտեղ նրանք կարողացել էին մխրճվել, այլև հայկական պատմական Արցախի այն բնակավայրերը՝ Հադրութը, Շուշին, Քարվաճառը, Քաշաթաղը, որոնք գրավելը հակառակորդի համար կարող էր լինել և՛ անհնար, և՛ չափազանց թանկ։

Հերթական փաստաթուղթը, որը նույն «տրամաբանությամբ» կարող է ստորագրել պարտված իշխանությունը, անշրջելի կդարձնի մեր պետության կապիտուլյացիան՝ փակելով Արցախի, Հայաստանի անկախության, ինքնիշխանության էջը։

Ուստի կո՛չ եմ անում

հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հարազատներին,

մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներին,

Արցախի, Հայաստանի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին,

նոյեմբերի 8-ին՝ ժամը 18։00, գալ Ազատության հրապարակ, որտեղ 33 տարի առաջ զարթոնք ապրեց Արցախյան ազատագրական շարժումը, և մեր հավաքական կամքը, վճռականությունը, արդար պայքարը փառահեղ հաղթանակների գրավական դարձան։

Այսօր հրամայականը նույնն է։ Պետք է ձևավորել ազգային արժանապատիվ դիմադրության հզոր շարժում և Ո՛Չ ասել այն ուժերին, որոնք իրենց ապիկար, ազգադավ գործունեությամբ ջարդեցին մեր ժողովրդի միասնականությունն ու դիմադրողականությունը։

Ո՛Չ Հայաստանի թուրքացմանը։

Ո՛Չ Արցախի հայաթափմանը։

Սա է մեր կարգախոսը։ Եվ մենք համոզված ենք, որ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել, եթե պետականամետ, ազգանվեր, առողջ ուժերը ոտքի կանգնեն, և նրանց շուրջ համախմբվեն նրանք, «ովքեր իրենց բարոյապես մեռած չեն համարում», որովհետև բարոյական դասալքություն և մահ է Հայրենիքը վաճառելը կամ անհաղորդ դիտելը՝ ինչպես են այն քանդում, ոչնչացնում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երեխան չի կարող գնալ դպրոց, երբ դպրոցից քիչ հեռու կանգնած է թշնամու զինված զինվորը․ համաձայն ենք Արման Թաթոյանի հետ, թշնամու դիրքերը պետք է հետ քաշվեն». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Հաջորդ գրառումը

Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին.Վարդան Ոսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025
Նորություններ

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025
Նորություններ

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025
Միջազգային

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025
Հաջորդ գրառումը

Մոսկվան փաստացիորեն տեղն է նստեցնում Բաքվի բռնապետին.Վարդան Ոսկանյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական