Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեղեղումների հետևանքով ներկայումս զոհերի թիվը 4-ն է. Փաշինյան

27/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը և Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը:

Նիստի սկզբում վարչապետը նշել է, որ նիստի նպատակն է քննարկել Տավուշի և Լոռվա մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքները կառավարելու նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի աշխատանքի առաջին արդյունքները: 

«Նախ ուզում եմ կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել հեղեղումներին զոհ դարձած քաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին, բարեկամներին: Նախ կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը հակիրճ զեկույց ներկայացնի, թե այս պահին ի՞նչ ենք արձանագրել և ի՞նչ ունենք»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Լոռու և Տավուշի մարզերում, հատկապես Աղստև և Դեբետ գետերի ջրամբար ավազաններում՝ իրենց վտակներով, ջրերի վարարումների հետևանքներով արձանագրվել են մի շարք ավերվածություններ: «Մասնավորապես, կարող ենք առանձնացնել հինգ գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ:

Ալավերդի համայնքում կան մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր և հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ: Երեկ ամբողջ օրվա ընթացքում Տավուշի և Լոռու մարզերում պետական տարբեր գերատեսչություններ, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչներ միասին փորձել են աշխատել, համակարգել աշխատանքները:

Պետք է ասեմ, որ երեկվա դրությամբ մոտ 105 սմ-ով Դեբետ գետում ունենք ջրի նվազում, տարբեր այլ վտակներում 50 սմ, 70 սմ ջրի նվազում, ինչը վաղ առավոտից հեշտացրել է ափապաշտպան և այլ աշխատանքների իրականացումը: Ընդհանուր ունենք վնասված 14 կամուրջ, որոնցից 5-6-ն ավելի փոքր են, կան նաև համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ մի շարք բնակավայրեր կան, որոնք հոսանքազրկվել են, դրանց մի մասում էլեկտրաէներգիան հաջողվել է վերականգնել, բայց կան բնակավայրեր, մասնավորապես, Լոռու մարզի մոտ 2500 բնակիչ դեռևս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաև գազամատակարարման հետ կապված խնդիրներ:

«Մենք երեկ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ հրավիրել ենք նաև կամուրջների կառուցման մասնագետների, ովքեր իրականացրել են այն կամուրջների զննությունները, որոնք պահպանվել են, չեն քանդվել: Սակայն փորձել ենք հասկանալ, թե դրանք ինչպիսի վիճակում են: Այսօր վաղ առավոտից մասնագետներն ուղևորվել են այն հատվածներ, որտեղ կամուրջները քանդվել են և այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա, որպեսզի կարողանանք տեսնել, գնահատել, թե ինչ վերականգնողական աշխատանքներ կամ կարճաժամկետ միջոցներ են հնարավոր ձեռնարկել, որպեսզի կամուրջները վերականգնվեն:

Ամբողջ ընթացքում Փրկարար ծառայության աշխատակիցներն աշխատել են և իրականացրել մարդկանց տարհանում: Փրկարար ծառայությունը, մասնավորապես, 429 հայրենակիցների տարբեր հատվածներից դուրս է բերել, որոնց մեծ մասն, իհարկե, մոտ 380-ը՝ Լոռու մարզում, մնացածը՝ Տավուշի մարզում: Աշխատանքները մնացած ուղղություններով շարունակվում են: Այսօր, ինչպես նշեցի, գետերը որոշակի մակարդակով իջել են և մեզ հնարավորություն է տալիս կարգավիճակն ավելի գնահատել և աշխատանքներ տանել: Հիմա այն հինգ բնակավայրերը, որոնք գտնվում են Դեբետ գետի ձախ ափին, այդ բնակավայրերի ճանապարհն է բացվում, որպեսզի կապ հաստատենք, մնացած աշխատանքները հիմնականում ընթացքի մեջ են»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ: «Լուրջ վնասներ է պատճառվել և բավական ժամանակ կպահանջի երկաթուղու կապը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածներում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատվածներ, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է օպերատիվ շտաբի ղեկավարը:

Միաժամանակ նշվել է, որ տարհանված քաղաքացիները տեղակայվել են կամ իրենց հարազատների բնակարաններում, կամ հյուրանոցներում: 2 հղի կին բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը զեկուցել է, որ 13 մարտական հաշվարկ 3 օպերատիվ խմբով ափամերձ տարածքներում իրականացնում են փրկարարական գործողություններ:

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ տարհանված որևէ քաղաքացի կացարանի խնդիր չի ունեցել: «Ընդ որում, այստեղ էլ հատուկ արձանագրեցինք և տեսանք մեր ժողովրդի առանձնահատկությունը, որովհետև, ըստ էության, մեծ մասը տեղավորվել են իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների տներում»,- նշել է վարչապետը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարների կողմից տեղի է ունենում կարիքների գնահատում, և ըստ դրա՝ կլուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենաներ ջրածածկ են եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:

Վարչապետ Փաշինյան նշել է, որ նախկինում էլ Ալավերդիում և մյուս հատվածներում ջրհեղեղներ եղել են: «Պարզվեց, որ պաշտոնական արձանագրված տվյալներով՝ Տաշիրում արձանագրվել է 1972 թվականի հուլիսի 5-ին, 1983 թվականի մայիսի 18-ին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նախորդ երկու դեպքերում էլ ջրի ծավալներն ավելի շատ են եղել, քան երեկ արձանագրված հեղեղումը: Իսկ Դեբեդ գետի ավազանում և Ալավերդիում մի ջրհեղեղ արձանագրվել է 1959 թվականի մայիսի 19-ին և երկրորդ ջրհեղեղը՝ 1966 թվականի մայիսի 16-ին: Եվ հետաքրքիր է ուղղակի վիճակագրության համար, 1959 թվականի հեղեղումն ավելի ուժեղ է եղել, քան այժմ ունեցած հեղեղումը, իսկ 1966 թվականինը՝ ավելի թույլ է եղել:

Այս առումով մենք, իհարկե, պետք է վերլուծենք փլուզված հատվածների ինժեներական խնդիրները»,- ասել է վարչապետը:

Իր հերթին, Գնել Սանոսյանը նշել է, որ պետք է ընդհանուր վերանայել և գետերի հուներում իրականացնել մաքրման, ինչպես նաև ափապաշտպան և ամրակայման աշխատանքներ: Տեղեկացվել է նաև, որ հեղեղումների հետևանքով փլուզվել են նաև տներ և այլ օբյեկտներ:

Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են իրականացվելու ավերված հատվածների վերականգնում, վերականգնման կոնկրետ պլան կա՞, ընդհանրապես՝ հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին և քանի կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել:

«Միգուցե, կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածներում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և հավելել, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն:

Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել:

Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել: «Բայց ընդհանուր առմամբ, հիմա կարևոր է, որպեսզի կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: Գնել Սանոսյանի զեկուցմամբ, բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում:

Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջազգային աջակցությունն՝ առկա խնդիրների լուծման գործում:

Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կատարված օպերատիվ աշխատանքի համար և հավելել. «Ըստ էության, ես երեկ բոլոր տեղերում եղել եմ, տեսա, որ մեր ծառայությունները, մարմինները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանները, փրկարար ծառայությունն օպերատիվ ձևով արձագանքել են, աշխատել են: Քաղաքացիների հետ շփվելուց էլ ասացի, ու իրենք էլ կիսեցին այդ տեսակետը, որ այս աղետի վնասները և հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, բայց նաև օպերատիվ աշխատանքը, որ ուշ երեկոյից, կեսգիշերից բոլոր մարմինները ճշգրիտ ժամանակին արձագանքել են, մեզ հնարավորություն է տվել, որպեսզի հնարավորինս մեղմվի այն վնասը, որ աղետը կարող էր տալ:

Հիմա, այո, պետք է կենտրոնանանք, ինչպես պարոն Սանոսյան, երեկ հանձնարարեցի, երեք շերտի բաժանենք՝ կարճաժամկետ կարիքներ՝ արագ արձագանք, միջնաժամկետ կարիքներ և երկարաժամկետ: Պետք է հետևություններ անենք նաև մեր ճանապարհաշինական, քաղաքաշինական ստանդարտների մեջ, եթե ինչ-որ վերանայումներ պետք է անենք՝ այս աղետի հետևանքները վերլուծելով, այս աշխատանքն էլ անպայման պետք է արվի:

Իհարկե, օպերատիվ շտաբը պետք է դառնա այն կենտրոնը, որտեղ տեղեկատվությունը կենտրոնանում է և համապատասխան ձևով արդեն ձեր առաջարկներով նաև հանձնարարականներ կտրվեն, որպեսզի այդ բոլոր ուղղություններով մենք շարունակենք նաև երկարաժամկետ աշխատանքը»:

Հեղեղումների հետևանքով ներկայումս զոհերի թիվը 4 է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծեծել են, գլուխը պատռել, տեղափոխել հիվանդանոց

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Քաղաքացվիական հագուստով հատուկջոկատայինը աչք է հանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Արտուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Քաղաքացվիական հագուստով հատուկջոկատայինը աչք է հանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական