Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ- ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութիւն Առնօ Բաբաջանեանին Նուիրուած Յիշատակի Երեկոյ

06/04/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մշակութային Արձագանգ

Մշակոյթը  եղած  է   հայուն   ազգային ինքնութիւնը պահպանելու  ՀԲԸՄ- ՀԵԸ- ի  գլխաւոր առաքելութիւններէն  մէկը:

Լիբանանի մէջ  Հայաստանի հանրապետութեան դեսպանատան  բարձր   հովանաւորութեամբ,  Լիբանանի մէջ Հայաստանի հանրապետութեան դեսպան  Վահագն  Աթաբեկեանի,  հիւպատոս  Լէոնարտ Ապաճեանի, դեսպանատան անձնակազմին, ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանակային  Յանձնաժողովի անդամներու, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետին եւ անդամներու,  մշակութային հոծ  հասարակութեան  ներկայութեան,  Ուրբաթ, 1 Ապրիլ 2022-ի երեկոյեան, ՀԲԸՄ-ՀԵԸ  Անդրանիկ  Մշակութային Միութեան կազմակերպութեամբ յիշատակի երեկոյ մը տեղի ունեցաւ նուիրուած  հայ մեծանուն  երաժիշտ, երգահան Առնօ Բաբաջանեանին, ՀԲԸՄ-ի Տեմիրճեան  կեդրոնին մէջ:

 Լիբանանի, Հայաստանի, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի  քայլերգներու յոտնկայս  ունկնդրութենէն  ետք,   ՀԵԸ Անդրանիկ Մշակութային Միութեան ատենապետ Շահէ Պապահեքեան բարի գալուստ մաղթեց ներկաներուն, ի մասնաւորի անդրադառնալով  հայ մշակոյթի դերակատարութեան:  Ապա ան արժեւորեց  համաշխարհային եւ  հայ մշակոյթի   20-րդ դարու   հսկաներէն  Առնօ  Բաբաջանեան մարդուն  ստեղծագործութիւնները հայ երաժշտութիւնը  նոր բարձունքներ  հասցնելու  ճանապարհին:  Շահէ Պապահեքեան  դիտել տուաւ, որ  «Գորոնա» ժահրին պատճառով երկամեայ «անդամալուծութենէն» ետք, ՀԵԸ Անդրանիկ  Մշակութային  Միութիւնը  հայ  ունկնդիրը  պիտի  վերսկսի   յագեցնել  մշակութային զանազան  միջոցառումներով:

 Դաշնամուրի  վրայ   Սալբի  Թորիկեան  կատարեց Առնօ Բաբաջանեանի  «Մեղեդի»ն:

 ՀԵԸ Անդրանիկ  Մշակութային Միութեան  վարչականուհի Թալին Ինքնատիոսեան ամփոփ տողերու մէջ ներկայացուց  օրուան  բանախօս, արուեստագէտ,  երգահան եւ  խմբավար Կարօ Աւեսեանը, ապա հրաւիրեց  զինք բեմ:

 Յարգելի   բանախօսը  համապարփակ ներկայացուց  Առնօ Բաբաջանեան  հայ մարդը,  երաժիշտն ու երգահանը, անոր  կեանքին զանազան  հանգրուանները, տարբեր  ոլորտի ստեղծագործութիւնները, հայրենական եւ միջազգային բեմերու վրայ անոր  վայելած  համբաւն ու վաստակը, հայ մշակոյթին վրայ անոր  ձգած աւանդութիւնը, հայ եւ օտար շրջանակներու գնահատականները  մեծ արուեստագէտին:

 Սալբի Թորիկեան  դաշնամուրի վրայ կատարեց  մեծարեալին «Էլեկիա»ն:

  ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» պարախումբի  մենապարուհի Կայէլ Ալ Սուէյտի  մենապարով  հմայեց ներկաները:

 Ներկաները   հաճոյքով հետեւեցան  վարչութեան պատրաստած տեսաերիզին: 

 Ապա, Սուզանաննա Պալասանեան (ջութակ), Նայիրի Ղազարեան (թաւ ջութակ),  Սիրվարդ  Պոյաճեան ( դաշնամուր) լարային երրեակը  հատուածներ ներկայացուց Առնօ  Բաբաջանեանի   «Թրիօ»,  «Վոքալիզ» ստեղծագործութիւններէն,  ինչպէս նաեւ  Վաղարշապատի  պարը՝  Կարօ Աւեսեանի մշակումով:

  Ներկաներուն  բռւռն  ծափահարութիւններուն ընդառաջելով, լարային  երրեակը  կատարեց  «Ազգ  Փառապանծ»ը:

  Հանդիսութեան աւարտին  Թալին Ինքնատիոսեան հերթաբար հրաւիրեց Լիբանանի մէջ  Հայաստանի  հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբեկեանը,  ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Վիգէն Չերչեանը եւ  ՀԵԸ Անդրանիկ  Մշակութային Միութեան ատենապետ  Շահէ Պապահեքեանը  յուշանուէրով մը պատուելու  օրուան  բանախօս, արուեստագէտ, երաժիշտ  Կարօ Աւեսեանը:

 Սրտանց կը շնորհաւորենք ՀԵԸ  Անդրանիկ  Մշակութային Միութեան վարչութիւնը Լիբանանի  ընկերային-տնտեական  ծանր այս  օրերուն,  հանրութեան մտահոգութիւնները մշակոյթի   ճանապարհով  փարատելու գնահատելի   երեկոյին առիթով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելինսկու անվտանգությունը պահպանում են արեւմտյան հատուկ ծառայությունները

Հաջորդ գրառումը

Փաշինյանը, Ալիևը և Շառլ Միշելը հանդիպեցին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը, Ալիևը և Շառլ Միշելը հանդիպեցին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական