Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի էկոնոմիկայի և առևտրի նախարար Ռաուլ Նեհեմին: Պայթյունը ոչնչացրել է նավահանգստի բունկերներում պահվող ցորենը։ Այս կապակցությամբ իշխանությունները փնտրում են սննդի այլընտրանքային պահեստներ: Նախարարը շեշտել է, որ պարենային անվտանգության ապահովման համար երկրին անհրաժեշտ է գոնե եռամսյա սննդի պաշար: