Ներքաղաքական զարգացումների շուրջ հոկտեմբերի 24-30-ն անցկացված հերթական հետազոտության արդյունքում պարզ է դարձել՝ հարցվածների 41.2 տոկոսը չի հավատում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կկնքվի։ Փաստաթղթի կնքման հնարավորությանը միանշանակ հավատում է հարցվածների միայն 8.3 տոկոսը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների, հարցվածների 7 տոկոսը դրական պատասխան է հնչեցրել՝ նշելով, որ մենք այլընտրանք չունենք։ Մինչդեռ 90 տոկոսն իր անհամաձայնությունն է հայտնել՝ հիմնավորելով, որ այլևս ոչինչ չունենք զիջելու։
Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս են վերաբերում փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը համարեց իրավական ուժ չունեցող, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ ընդհանարապես բացասական, և միայն 5 տոկոսն է դա լիովին դրական համարել։
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն քաղաքացիներից նաև հետաքաքրքվել է՝ Հայաստանը շանսեր ունի՞ Ուկրաինայից և Մոկդովայից ավելի շուտ անդամակցելու ԵՄ-ին։ Պատասխանների տոկոսայնությունը հետևյալ կերպ է բաշխվել՝ 35 տոկոսը հենց այդպես էլ կարծում է, մինչդեռ 52 տոկոսը պատասխանել է, որ նման հնարավորորություն չկա։