Սա հերթական դեպքն է, երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է, կառավարության նիստի ժամանակ, խոսելով Տավուշի և Լոռու մարզերում տնտեսվարողներին աջակցություն տրամադրելու մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չգիտեմ, թե այս աջակցություն ստացող տնտեսվարողներից քանիսը իրեն տրամադրվող աջակցությունն արդարացի կհամարի, սակայն մենք դա որոշում ենք հարկեր վճարելու հետ: Այսինքն՝ ինչքան շատ հարկ է վճարել, այդքան շատ աջակցություն կստանա: Հարկերը հավաքագրվում են նրա համար, որ, իհարկե, Աստված չանի, որ նման ճգնաժամային դեպքերում կառավարությունն աջակցություն տրամադրելու հնարավորություն ունենա: Իհարկե, մենք երբեք այն մոտեցմամբ չենք շարժվել, որ մեր ընդունած ծրագրերն ու որոշումներն իդեալական են, իհարկե, կլինեն արձագանքներ, որոնք կդիտարկենք և ծրագրերի ընթացքը կլավարկենք: Չեմ կարող ասել, որ մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան՝ այդ ամենը հաշվառելու և տեղում հասկանալու: Հնարավորինս արագ պետք է այս աջակցությունը տեղ հասցնենք»,-նշեց նա։
Infoport