Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցում են Ֆրանսիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Գոլառատ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 3։3 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել։ Ընթացիկ Եվրո-2020-ում առաջին անգամ հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի դիպուկ էին շվեյցարացիները՝ 5։4։
Բուխարեստում կայացած հանդիպման առաջին խաղակեսից հետո հաղթողի կարգավիճակում էին շվեյցարացիները. 15-րդ րոպեին հաշիվը բացել էր Ստիվեն Ցուբերի։ Ընդմիջումից 10 րոպե անց Շվեյցարիան հիանալի հնարավորություն ուներ կրկնապատկելու առավելությունը, սակայն նշանակված 11-մետրանոցից վրիպեց Ռիկարդո Ռոդրիգեսը. փայլուն ցատկով գնդակը հետ մղեց Ուգո Լյորիսը։
Ոգեշնչված իրենց դարպասապահի կատարած սխրանքից՝ ֆրանսիացիները նոր թափով նետվեցին առաջ և ընդամենը 2 րոպեում առաջ անցան հաշվի մեջ։ Խաղի 57-րդ և 59-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման՝ հաշիվը դարձնելով 2։1։
75-րդ րոպեին աշխարհի չեմպիոնների առավելությունը ֆանտաստիկ հեռահար հարվածով մեծացրեց Պոլ Պոգբան։
Թվում էր, թե Դիդյե Դեշամի սաներն արդեն քառորդ եզրափակչում են, սակայն շվեյցարացիներն արեցին անհնարինը։ 81-րդ րոպեին Սեֆերովիչը նույնպես դարձավ դուբլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Իսկ արդեն 90-րդ րոպեին Մարիո Գավրանովիչը հավասարեցրեց հանդիպման հաշիվը և հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում խաղն իներտ ընթացք ունեցավ։ Ֆրանսիացիները մեկ-երկու վտանագավոր գրոհ անցկացրին, որոնցից մեկում Կիլիան Մբապեն վրիպեց մոտ տարածությունից։ Լրացուցիչ ժամանակի մնացած րոպեները ևս չպարզվեց հաղթողը և մրցաշարում առաջին անգամ նշանակվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։
Նյարդային «քննությունը» ավելի հաջող հանձնեց Շվեյցարիայի հավաքականը. նրանք 5 մոտեցումներն էլ դիպուկ իրացրին։ Վճռորոշ եղավ Կիլիան Մբապեի վերջին մոտեցումը, ում հարվածից հետո Զոմերը փայլուն սեյվ կատարեց։
Այսպիսով, Շվեյցարիայի հավաքականը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի Իսպանիայի հետ։
11 մետրանոց հարվածաշարում պատկերն այսպիսին էր.
Գավրանովիչ – ⚽️ Պոգբա – ⚽️ Շար – ⚽️ Ժիրու – ⚽️ Ականջի – ⚽️ Տյուրամ – ⚽️ Վարգաս – ⚽️ Կիմպեմբե – ⚽️ Մեհմեդի – ⚽ Մբապե – ❌