Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։