Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանդիպում՝ 33 տարի անց․ նրանք ախթալեցի՛ են

12/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն ինչ այնպես, ինչպես 33 տարի առաջ` շրջանավարտի ժապավենով, քաղցր հուշերով ու անբացատրելի հույզերով: Լուսանկարում կյանքի բովով անցած ու անցնող մարդիկ են, որ հատել ու հատում են կեսդարի շեմը: Այսօր, սակայն, նրանք հետ են գնացել ավելի քան 30 տարի եւ դարձել դպրոցի միջանցքներում վազվզող չարաճճի մանուկ, հետո` երազկոտ պատանի, որ ուսուցչի հայացքից անգամ աչքերը կախում, լռում է:

 Ախթալայի համար 1 միջնակարգ դպրոցի ռուսական բաժին ընդունվել են 1981 թ-ին, ավարտել`1991 թ-ին: Երեք տասնամյակ առաջ դպրոցին հրաժեշտ տված նախկին աշակերտներն իրար գլխի են հավաքվել ու հիշում են դպրոցական լավ ու վատ  օրերը։

«Հանեք թուղթ ու գրիչը, թելադրություն ենք գրում»․էլ ի՞նչ աշակերտական հավաք, առանց հանձնարարությունների։

 Ռուսերենի ուսուցչուհու հրահանգին «աշակերտները» մասնակցում են մեծ ոգեւորությամբ։ Տանյա Իսոյանի (Татьяна Акоповна) թելադրած նախադասությունը հեշտ չէ, բայց այս անգամ սաները գնահատական չեն ստանում։ Փոխարենը ստանում, տալիս ու փոխանցում են տարիների կարոտը, ջերմությունն ու գուցե իրար չասած կարեւոր խոսքերը։

«33 աշակերտ կար այս դասարանում, հայերը քիչ էին, մեծ մասն այլազգի էր։ Բարեբախտաբար, հաջողվեց կրթել պարկեշտ, համեստ, մեծի խոսքը լսող եւ մեծին հարգող քաղաքացիներ։ Նրանցից ամեն մեկն այսօր կայացած անհատ է, լավ մարդ»,- ասում է դասավարը՝ Վարդուհի Տոնոյանը (Вардуи Акоповна):

Ախթալայի ռուսական բաժնի 1991 թ-ի շրջանավարտները մեկտեղվել են աշխարհի տարբեր ծագերից՝ Գերմանիայից, Հունաստանից, Ռուսաստանից ․․․ Աշխարհագրությունը մեծ է՝ իրենց սրտի նման, որ չի ճանաչում սահման ու ազգություն։ Թե՛ դպրոցական տասը տարիներին, թե՛ այսօր իրար կողքի են նստել հայը, վրացին, հույնը՝ առանց որեւէ խնդրի։

Երկիր մոլորակի տարբեր անկյուններից իրար հասած ու վերագտած համադասարանցիներին կապում է եւս մեկ շա՜տ մեծ ընդհանրություն․ նրանք բոլորը ախթալեցի են։ Եվ դրվատելի է հենց այն, որ 33 տարի առաջ դպրոցն ավարտած լոռեցիները որոշել եւ հանդիպումը կազմակերպել են հայրենի բնօրրանում՝ Դեբեդի ափին ու Լալվարի փեշին ծվարած գողտրիկ Ախթալայում։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն ու Բրիտանիան պատերազմ հրահրողներ են. Իրանի ԱԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Արհեստական բանականությունը Հայաստանի էներգետիկայում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025
Հաջորդ գրառումը

Արհեստական բանականությունը Հայաստանի էներգետիկայում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական