Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Զեկուցվեց, որ Մարությանի դեպքում բոլոր հիմքերն առկա են լիազորությունները դադարեցնելու համար. նա որևէ նիստի ու քվեարկության չի մասնակցել:
Հայկ Մարությանն իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Նիստին գալը ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10 տոկոսն է: Աշխատանքի առյուծի բաժինը արվում է այս դահլիճից դուրս: Ես մասնակցում եմ մեր ֆրակցիայի բոլոր նիստերին, գործընկերներիս հետ նախագծեր եմ մշակում, հանրային քննարկումներ ենք կազմակերպում, հետաքննություններ ենք անում և անում ենք այն, ինչ պետք է անի նորմալ ավագանին:
Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու։ Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։
Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2011թ․ միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, այնպես էլ հիմա գան և միանան։ Եվ եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են S դասի Մերսեդեսներով ու BMW-ով գան, մեկ էլ են ձեր ախրանիկների մեքենաներն էլ կբերեք, գործ շատ ա լինելու»։




