Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաքվե»-ն ստորագրահավաք է սկսել՝ իշխանություններից պահանջելով 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները

05/12/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաքվե» շարժումը դեկտեմբերի 1-ին ստորագրահավաք է սկսել՝ իշխանություններից պահանջելով 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարերց շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հիշեցնելով, որ նախաձեռնության մասին հայտարարվել էր դեռ սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Բանախոսը հիշեցրեց, որ շարժումը լիովին իրատեսական է համարում երկու տարվա ընթացքում կենսաթոշակներն առնվազն  50 տոկոսով բարձրացնելու նախագիծը:

«Անցել է երկու ամիս։ Ներկայացվել է 2026 թվականի բյուջեն, որի ընթացքում պարզ է դարձել, որ իշխանությունները բնավ չեն պատրաստվում իրականլուծում տալ մեր կողմից բարձրացված խնդրին: Փոխարենը նրանք առաջարկել են կիսատ-պռատ լուծումներ՝ հետվճարի ավելացում 6 հազար դրամից մինչև 10 հազար դրամ։ Սակայն սա չի տարածվում բոլոր թոշակառուների վրա»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Սակայն Չալաբյանը անհամաձայնություն հայտնեց այն մտքի հետ, որ բյուջեում բավարար միջոցներ չկան՝ ուղղելու կենսաթոշակների բարձրացմանը։

«Փաստացի, բյուջետային միջոցների ծավալը կազմում է ավելի քան 287 միլիարդ դրամ, որի ընդամենը 30 տոկոսի հատկացումը  կենսաթոշակների բարձրացմանը բավարար կլիներ, որ մեր բարձրացրած խնդիրն առաջին փուլում լուծում ստանար։ Սակայն դրա փոխարեն միջոցներն ուղղվել են լրիվ այլ՝ կասկածելի ուղղությունների, այդ թվում՝ պարտադիր բժշկական ապահովագրության համար:

Կառավարությունը, ի դեմս Արսեն Թորոսյանի, շարունակում է ցինիկաբար պնդել, որ բյուջեում միջոցներ չկան։ Դեկտեմբերի 3-ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իմաստ չի տեսնում կենսաթոշակները բարձրացման մեջ, քանի որ թոշակառուները չեն կարողանալու այդ գումարները խելամիտ ծախսեն։

Սա այն պայմաններում, երբ բոլոր թոշակառուներն ասում են, որ բավարար գումար չունեն տրանսպորտի, դեղերի և կոմունալ ծախսերի համար։ Այս ամենի արդյունքում մեր՝ մոտ կես միլիոն կենսաթոշակառու քաղաքացիներ այսօր  գոյատևում են աղքատության շեմից ներքև և միայն նրանց երիտասարդ հարազատների աջակցությունն է թույլ տալիս արժանապատիվ գոյություն պաշտպանել»«- ասաց Չալաբյանը։

Ըստ նրա՝ անընդունելի է, որ երկրում ընդհանուր եկամուտներն աճում են, մինչդեռ թոշակառուների մեծամասնությունն ապրում է թշվառության պայմաններում։

«Մենք հանձնառու ենք հասնել նրան, որմեր տարեց քաղաքացիները կարողանան արժանապատիվ կյանքով ապրել»,- ասաց Չալաբյանը՝ միաժամանակ նշելով, որ պարենային զամբյուղը Հայաստանում գրեթե կրկնակի թանկ է, քան կենսաթոշակները։

Նա նկատեց՝ մինչ դատախազների ու իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են, մարդիկ պետք է հասկանան, որ թոշակառուները թերսնված են, քանի որ գերսնված են դատախազները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավոք, ի դեմս Արշակ սրբազանի, ունենք հերթական քաղբանտարկյալը մեր երկրում. Ավետիք Չալաբյան

Հաջորդ գրառումը

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ TRIPP-ի պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներն իրականացնելու

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ TRIPP-ի պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներն իրականացնելու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական