Դիմումը՝ ստորագրված նախաձեռնող խմբի կողմից և վավերացված նոտարով, ներկայացնում ենք ԿԸՀ-ին և դրանով պաշտոնական մեկնարկ տանք «Հայաքվեին» ԿԸՀ-ն 10 օրվա ընթացքում պետք է պատասխան տա։ Ենթադրում ենք, որ պատասխանը դրական է լինելու, եթե մերժվենք, կդիմենք Վարչական դատարան, հետո՝ Վերաքննիչ։ Հենց ԿԸՀ-ն դրական պատասխան տա, կսկսենք Արցախն այլ պետության մաս ճանաչելը քրեականացնող օրինագծի ստորագրահավաքը. հայտնեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Հայաքվեն» քաղաքացիական նախաձեռնություն է, երբ ժողովուրդն է որոշում՝ Արցախը ճանաչե՞լ այլ պետության կազմում, թե ոչ։ Ժողովուրդը կարող է իր վճռական խոսքն ասել Արցախի ճակատագրի հարցում։
Ստորագրահավաքը պետք է իրականանա համայնքապետարաններում, մարզպետարաններում. դա է ԿԸՀ-ի պահանջը։