Հայաստանի Հանրապետություն է ներկրվելCOVID-19–ի դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
▪️«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:
▪️Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: