Երեսուն տարիների ընթացքում դատարանները, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնից չի լինի: Մենք ունեն դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն: Վերջին չորս տարիների ընթացքում դրանում էլ ավելի համեզվեցինք, դա ասում եմ մեծ ցավով:
Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ցավոք սրտի՝ մենք ունենք դատավորներ, որոնք ունեն մեկ խնդիր՝ ոչ թե օրենքին ծառայելն է, ոչ թե իրավունքը պաշտպանելն է, այլ՝ օրվա իշխանությանը ծառայելն է, պարզապես դակիչի ֆունկցիա կատարելն է: Մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում այլևս երբեք նման դատավորներ չեն լինելու, Հայաստանում լինելու ՝ իրական արդարադատություն՝ իրական դատավորներով, իսկ այն դատավորները, որոնք դատավորի կոչման հետ կապ չունեն, վռնդվելու են, դուրս են շպրտվելու համակարգից»,- նշեց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ ստեղծվելու են պայմանները, որ քննիչը, դատախազը, դատավորը լինեն իրապես անկախ՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն, թե ինչ կցանկանա իշխանությունը կոնկրետ գործով: Ինչ վերաբերում է ոստիկաններին, Վարդևանյանը նշեց, որ ապրում ենք այն իրականության մեջ, որ Հայաստանի ոստիկանների մեծ մասը Հրապարակի Հայ Փոստի շենքի մոտից գնում են ինչ-որ մի բիզնեսից որպես նվեր, կաշառք պեչենի են ստանում:
«Այդ հույսին են մնացել: Հայաստանում չի լինի ոստիկանություն, որ ինչ-որ մի բիզնեսի պեչենու հույսին լինի: Նրանք արժանապատիվ կյանք են ունենալու, ծառայելու են օրենքին, երկրին, լինելու են անկախ»,- նշեց Վարդևանյանը:
Աղբյուր` Փաստինֆո