Մենք գիտենք նաև Հայաստանում գործակալական ցանցերի մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով կալանավորվել են, ենթադրում եմ, որ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի։ Դեպքեր կան, որ մենք գիտենք, որ մարդը գործակալ է, բայց կա նաև ապացուցման շեմ, նաև համոզմունքի շեմ։ Շատ կարևոր է օպերատիվ տվյալներ ունենալը։ Մենք գիտենք նաև Հայաստանում գործակալական ցանցերի մասին։ Բա ինչո՞ւ չեն ձերբակալվում այդ ցանցերը ինչպես նախկինում, ձեզ թվում է նախորդները որ ձերբակալվել են, դա մի օրո՞ւմ է տեղի ունեցել, ոչ դա մեկ օրում տղի չի ունեցել, դա հստակ ընթացակարգով է տեղի ունենում։ Երբ կա կասկած, այն ստուգվում է, երբ այն հիմնավորվում է, ապա աշխատանք է տարվում ապացուցման շեմի մասին»,- նշեց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ եթե այսօր իրավապահները դեռ չեն կարողացել ապացուցել կասկածները, վաղը կարող են դա անել, և արդյունքները ներկայացնել հանրությանը։