Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում բացահայտվում են միայն այն քրգործերը, որոնք անհրաժեշտ են իշխանություններին. իրավապաշտպանը Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին

09/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակումը չափազանց դատապարտելի ևահազանգող միջադեպ է, որը խոսում է մարդու քաղաքական հայցաքները և արտահայտած կարծիքը չհանդուրժելու մասին։ Հայաստանում երևի թե մարդ չկա, որ չգիտի՝ կոնկրետ որ գրառման համար են նրա հետ հաշվեհարդար տեսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Այսինքն՝ սա խոսում է պետական դիրքի չարաշահման և անձի նկատմամբ բռնություն կիրառելու մասին։ Սա կարող էր հասնել ընդհուպ մարդուն կյանքից զրկելուն։ Երեկվա միջադեպը չափն անցնելու հերթական դրսևորումներից մեկն էր։

Մենք վերջերս տեսանք, թե ինչպես  զուտ քաղաքական նպատակներից ելնելով՝ մարդկանց սպանեցին։ Ինչքան էլ փորձեցին այլ կերպ մեկնաբանել, չկարողացան ցրել հասարակության մեջ ձևավորված կարծիքը։

Բացի այդ՝ Հայաստանում այսօր չորս սրբազան է կալանավորված, և ոչ մեկի մասով հստակ քրեական հատկանիշ չկա։ Ավելին՝ Միքայել սրբազանին հենց խոսքի համար են անազատության մեջ պահում։ Նրա՝ ո՛չ բարձր հեղինակությունը, ո՛չ առողջական վիճակը հաշվի չեն առել, ուղղակի որոշել են այդ մարդուն ազատությունցի զրկել։

Մենք այսօր տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, և կարևոր չէ, թե իշխանություններն ինչպես կփորձեն այս ամենը ներկայացնել։ Հասարակություն գիտի, որ այդ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար են անազատության մեջ»,- ասաց Կարապետ Պղոսյանը։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ընտրություններին նախընթաց՝ պետք է սպասել բռնությունների նոր ալիքի, բացի այդ՝ որքան հասարակության շրջանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը նվազի, և նա ռեալ զգա աթոռը կորցնելու վտանգը, առավել կատաղի պայքար է տանելու։

«Ցավոք սրտի, իր կատաղության նոպաները հասնում են մի իրավիճակի, որ կարող են անդառնալի, մեծ ծավալների խնդիներ ու կորուստներ առաջացնել։ Մեկ հասարակ օրինակ բերեմ՝ Գյումրիում տեղի ունեցած ֆեյք պատարագը։ Դա եղել է սպառնալիքի տակ։ Քահանաները եկեղեցուց դուրս են եկել միայն այն պատճառով, որ իրենց ասվել է՝ եթե չզիջեն եկեղեցին, բախումներ կլինեն, արյուն կթափվի։ Սա պետական տեռորի մասին է։

Մենք այլևս պետք է խոսենք ոչ թե ժողովրդավարության բաստիոնի, մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ ցավոք արդեն պետք է քննարկենք, թե պետական տեռորը մինչև ուր կարող է հասնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարապետ Պողոսյանը միաժամանակ կարծիք հայտնեց՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման միջադեպը չի բացահայտվի, քանի որ դժվար հանրավոր կլինի 3-4  հոգու գտնել, որոնք գործը կվերցնեն իրենց վրա։

«Ես շատ լավ հիշում եմ 2021 թվականին Միհարն Հակոբյանի տան առջև նռնակ նետելու միջադեպը, և մինչև այսօր պարզ չէ, թե նռնակ նետողն ով էր։ Հայաստանում բացահայտվում են միայն այն քրեական գործերը, որոնք անհրաժեշտ են իշխանություններին»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա տեղի էր ունեցել բանդիտական հարձակում։ Դիմակավորված անձինք թիկունքից հարձակվել էին վերջինիս վրա, ծեծի ենթարկել և փախուստի դիմել։ Նախկին պատգամավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քաղբանտարկյալների ու գերեվարվածների համար պատարագ կմատուցվի

Հաջորդ գրառումը

Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին. նամակ՝ Գերմանիայի Կանցլերին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենօրյա «սրտիկներն» ու Ալիևի ամանորյա «անսիրտ» ուղերձը

02/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին. նամակ՝ Գերմանիայի Կանցլերին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական