Կիրակի, Մարտի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը․ մեկ մարդ մահացել է

17/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել, գրում է «Ազատությունը»։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:

Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասում է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։

Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում՝ ՀՎԿԱԿ տնօրենն ասաց՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:

Արևմտյան Նիլի, նույն Արևմտյան նեղոսի տենդի ախտանշաններն են, թեթև դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:

Ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից. հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, միայն մոծակից մարդուն: ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դեպքերն արձանագրվել են նաև իրենց արագ ախտորոշման շնորհիվ: Վարակի տարածման պատճառներից է գլոբալ տաքացումը, վարակված թռչունների միգրացիան, որոնցից էլ մոծակը վիրուսը վերցնում ու փոխանցում է մարդուն: Առհասարակ մոծակների բազմացման հիմնական միջավայրը ջրային տարածքներն են:

Ի՞նչ է արվում, որ Հայաստանում վարակը չտարածվի, ՀՎԿԱԿ տնօրենի պնդմամբ՝ դրանք ամեն տարի անցկացվող մշտական միջոցառումներն են:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ այս տարվա սկզբից մինչև հուլիսի 31-ը, Եվրոպական 8 երկրում արձանագրվել է վարակվածության 69 դեպք, 8 մարդ մահացել է: Իսկ ամերիկյան կենտրոնի պաշտոնական թվերով՝ տարեսկզբից մինչև օգոստոս ամերիկայում արձանագրվել է վիրուսի 174 դեպք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խնածախի գերեզմանատունը հայտնվել է սահմանից 690 մ հեռավորության վրա

Հաջորդ գրառումը

«Հայոց պատմության» 10-րդ դասարանի դասագրքի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի Շուրջ Ձեւաւորուած Ռազմաքաղաքական Սրացումները Ուղղակիօրէն եւ Անուղղակիօրէն Կրնան Ազդել Հայաստանի Անվտանգութեան Միջավայրին Վրայ

14/03/2026
Նորություններ

Թուրքիան կհակազդի ցանկացած սադրանքի․ Հաքան Ֆիդան

14/03/2026
Միջազգային

Ուկրաինայի ողջ տարածքը դառնում է օրինական թիրախ Իրանի հարձակումների համար. Իբրահիմ Ազիզի

14/03/2026
Նորություններ

Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս կփակվի. «Հրապարակ»

14/03/2026
Հաջորդ գրառումը

«Հայոց պատմության» 10-րդ դասարանի դասագրքի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական