Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում անիշխանություն է տիրում․ իրավիճակը գնալով թեժանում է․ «Ժողովուրդ»

24/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ անիշխանություն է տիրում, և դա տարբեր օրերին դրսևորվում է տարբեր կերպ: Վերջին երեք դրվագներին ականատես եղանք երկու օրերի ընթացքում։ Նախ՝ փետրվարի 22-ին Հայաստանը խայտառակ կերպով ներկայացավ Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Մասնավորապես, հայկական ընկերությունների տաղավարներում բացակայել են հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, և եղել են միայն բուկլետներ, այնինչ կողքի տաղավարում Ադրբեջանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ:

Եվ զավեշտալի է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե լոգիստիկ խնդիրներ են եղել, և ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: Համաձայնեք՝ ավելի զավեշտալի արդարացում հնարավոր չէր մտածել: Ու պետք է նկատենք, որ նման «լոգիստիկ խնդիրների» պատճառով էլ անկազմակերպ պատերազմ վարվեց, և պարտվեցինք։ Դա էլ դեռ չմարսած՝ երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, թե հայկական ինքնաթիռ է անհետացել: Պարզվում է՝ ամերիկյան ինքնաթիռը Թեհրանում է, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անգամ տեղյակ էլ չէ դրանից և փորձում է քննություն իրականացնել ու պարզել: Այսինքն՝ մեր երկրից ինքնաթիռ էր անհետացել, և դրա պատճառների ու փաստի մասին տեղեկացանք պետական նախկին պաշտոնյայից ու դարձյալ զավեշտալի պարզաբանումներ լսեցինք։

Այս ամենին զուգահեռ՝ երեկ վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետն այլևս չի կարողանալու Երևանում ազատորեն շրջել, ինչպես անում էր նախկինում՝ հեծանիվով կամ ոտքով շրջելով և ուղիղ եթեր մտնելով։ Երեկ առավոտյան նրա այցը Շրջակա միջավայրի նախարարություն վերածվեց ֆիլմի: Հանրապետության հրապարակը չորս կողմից հսկում էին հարյուրավոր ոստիկաններ, շենքերի տանիքներին դիպուկահարներ էին, իսկ Փաշինյանի թիկնապահական շարասյունն էլ ուժեղացված էր: Բացի այդ, նա այդ կարճ ճանապարհն անցավ ցուցարարների վիրավորանքների ներքո, և սա արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 19-ին էլ Փաշինյանն այսկերպ մուտք գործեց Եռաբլուր: Իրավիճակը գնալով թեժանում է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Հաջորդ գրառումը

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական