Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում ԱՄՆ դեսպանի ետկանչի մասին. Սուրեն Սարգսյան

08/01/2026
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

Նախորդ տարվա վերջին հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել ետ կանչել շուրջ 30 դեսպանների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Քննարկումներ սկսվեցին այն մասին, թե դեսպանը համարվում էր Բայդենի թիմի ներկայացուցիչ, կամ որ նա հակասության մեջ էր մտել Թրամփի քաղաքական թիմի հետ, ինչն էլ, իբր, հանգեցրել էր նրա պաշտոնից հեռացմանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս առաջ։

Ցանկանում եմ այս առիթով արտահայտել մի քանի դիտարկում։

Նախ նշեմ, որ ԱՄՆ-ն աշխարհի տարբեր երկրներում և միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 200 դեսպանական պաշտոն, որոնցից այս պահին մոտ 50 տոկոսը թափուր է։ Ընդ որում, այս թիվը չի ներառում այն 30 դեսպաններին, որոնց ետկանչի մասին հայտնի դարձավ վերջերս։ Դժվար է նաև ենթադրել, որ նշված դեսպանները ժամանակից շուտ ետ են կանչվել միայն այն պատճառով, որ նշանակվել էին Բայդենի վարչակազմի կողմից։ Ներկայումս շուրջ 75 դեսպան, որոնք նույնպես նշանակվել են Բայդենի կողմից, շարունակում են պաշտոնավարել տարբեր երկրներում։

Այսպիսով, սխալ կլինի առաջնորդվել այն կանխավարկածով, թե Թրամփը համակարգված կերպով հեռացնում է Բայդենին լոյալ դեսպաններին։ Վերջիվերջո, քաղաքական լոյալությունը բնորոշ է քաղաքական նշանակումներ ստացած դեսպաններին, ոչ թե կարիերային դեսպաններին, որոնք երբեք չեն զբաղվում քաղաքականությամբ, չունեն արտահայտված կուսակցական պատկանելություն և գործում են բացառապես դիվանագիտական ծառայության շրջանակում։

Բացի այդ, քիչ հավանական է, որ Պետքարտուղարությունում կամ վարչակազմում դժգոհություն է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գործունեությունից։ Դեսպանները երբեք չեն գործում իրենց երկրի ղեկավարության քաղաքական գծին հակառակ, իսկ նման դեպքերում նրանք շատ արագ դուրս են մղվում համակարգից, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի պարագայում: Հետևաբար, առավել հավանական է, որ 30 դեսպանների ետկանչի պատճառները այլ և ամենատարբեր բնույթի են։

Չեմ բացառում, որ Հայաստանի դեպքում որոշումը կարող է կապված լինել ոչ թե դեսպանի գործունեության հետ Հայաստանում, այլ նրա նախորդ ծառայության երկրում, որը գտվնում է Թրամփի համակ ուշադրության կենտրոնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պահանջագիր ՄԱԿ–ի աշխատանքային խմբին Արցախի նախկին արտգործնախարարի ազատ արձակման հարցով

Հաջորդ գրառումը

Չվհատվեք, դիմացեք եւ դիմադրեք դևին. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը՝ բանտից

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Չվհատվեք, դիմացեք եւ դիմադրեք դևին. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը՝ բանտից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական