Գործող իշխանությունների կողմից ԽՍՀՄ-ի օրոք առկա վարչատարածքային բաժանմամբ սահմանագծում իրականացնելու դեպքում Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ կլինի դեպի Իրան եւ Վրաստան տանող մայրուղիները։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Խորհրդային ԳՇ քարտեզներով Ադրբեջանն այսօրվա ՀՀ տարածքում ուներ մի քանի անկլավներ, իսկ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելու դեպքում, օրինակ, Ոսկեպար գյուղը երկու կողմից մտնելու է Ադրբեջանի մեջ և միանշանակ հայաթափվելու է, այնտեղ հնարավոր չէ ապրել։
Բացի դա՝ քաղաքագետը մտահոգություն հայտնեց առ այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվելու նաև Հայաստանից դեպի Վրաստան տանող մայրուղին։
«Սա նշանակում է, որ, եթե հարավում այս պահին Իրան տանող մայրուղին է իրենց վերահսկողության տակ փաստացի Որոտանի և Շուռնուխի հատվածներում, հիմա նաև վրացական մայրուղին կընկնի իրենց վերահսկողության տակ»,- նշել է Էլբակյանն ու ավելացրել, որ Հայաստանն ունի 4 սահման ու բոլորն էլ փաստացի գտնվելու են հակառակորդի հսկողության տակ։
Նկատենք, որ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին եւ Իրանին ու եթե առաջին երկուսի դեպքում չունենք դիվանագիտական հարաբերություններ, սահմանները փակ են, ապա կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաեւ Հայաստան-Իրան տանող ճանապարհի որոշ հատվածներ, եւ երրորդ փաստաթղթի ստորագրման դեպքում նաեւ Վրաստանի ճանապարհն է վտանգվում։
Մանրամասները՝ տեսանյութում