Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը գրում է․
««Եկեղեցիների հետ լավագույն ձևով կարելի է հաշվեհարդար տեսնել, եթե ինքդ քեզ ներկայացնես որպես դրական քրիստոնյա»։
«Եկեղեցիները պարտավոր են կամ հստակ մեր կողքին կանգնել, կամ էլ նրանք պատրաստ են կործանման»։
Այս երկու արտահայտություններն էլ պատկանում են նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսին և լավագույն ձևով բացահայտում են նացիոնալ-սոցիալիստական ռեժիմի գաղափարական մոտեցումը եկեղեցիների նկատմամբ։ Հայաստանյան ներկա իշխանությունների մոտեցումն ու նպատակը, ցավոք, կարծես թե այնքան էլ չի տարբերվում նրանցից»։