Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ եւ մամուլի խոսնակ Օմեր Չելիքը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, տեղեկացնում է թուրքական Milliyet–ը:
Նշվում է, որ Օմեր Չելիքն ասել է, թե միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումից հետո կարագանա Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բացի դրանից՝ նա հիշեցրել է նաև Ադրբեջանի պահանջները՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։