Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման։ տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազությունը:
Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Նրա հետ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցու՝ Հուսեյն Ախունդովի գործով քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
Ինչպես հայտնի է, 2023 թվականի ապրիլի 10-ին հայ-ադրբեջանական սահմանն ապօրինի հատած, Սիսիանի Բնունիս համայնքում հայտնված ադրբեջանցի երկու զինվորների նկատմամբ հետախուզում էր ձեռնակվել։
3 օր հետո նրանցից մեկին հայտանբերել էին սյունեցիները։ Ադրբեջանցին ձերբակալվել է, նա կասկածվում է ԶՊՄԿ աշխատակցի սպանության մեջ։
Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։