«Նիկոլ Փաշինյանի քաղաքական սխալներից առաջինը Արցախի կորուստն էր՝ հրաժարվել Մինսկի խմբի առաջարկներից եւ հետո իմիտացիա անել, թե պատերազմ է վարել։ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունենում խորհրդարանական լսումներ՝ խմբակցության հեղինակած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ:
Հ. Բագրատյանի խոսքերով՝ իրականում մենք պատերազմ չենք արել, զորակոչ չենք ունեցել, չենք մոբիլիզացրել բանակը, չենք աշխատացրել գործարանները, որոնք կարող էին զինամթերք արտադրել, իսկ դրանք կոնկրետ հանցագործություններ են։
Ըստ նրա՝ նախօրոք է որոշվել, որ թող մի 4-5 հազար մարդ զոհվի, որ հայ ժողովուրդը մտածի՝ պատերազմ են արել ու պարտվել։ Հ. Բագրատյանի արձանագրմամբ՝ Հայաստանի վերջին սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, հինգական մարդ երկու կողմից ստորագրել են։