Հունիսի 5-ին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։
Միրզոյանն օրերս ԱԺ-ում ասել էր. «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում»:
«Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են: Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման բան տեսնում ենք։ Ադրբեջանի օրենսդրությունում ակնհայտորեն բացակայում են նման կետեր: Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ սա անհիմն է», – ասել է Բայրամովը:
Կրճատվել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված չլուծված հարցերի թիվը. ասել է ադրբեջանցին։