«Առաջնագիծը, մեղմ ասած, կահավորված չի եղել, ու դա շատ լավ տեսանելի էր ադրբեջանական զինուժին։ Մեր բանակին էլ շատ լավ տեսանելի էր, թե ինչպես են ադրբեջանցիները կահավորում իրենց առաջնագիծը։ Արավուսում, օրինակ, ադրբեջանական զինուժը առնվազն 100 կմ տարածքից ծանր տեխնիկա էր բերել ու խրամատներ փորում։
Մեկ այլ օրինակ բերեմ՝ Որոտան չհասած, երբ դուրս ես գալիս ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներից, կա մի շինություն, որտեղ տեղակայված են ադրբեջանական ու ռուսական ուժերը։ Ադրբեջանցիները այդ շենքի ետնամասում խրամատ փորելու համար գետի գրեթե անանցանելի տարածքներով մոտեցրել են բուլդոզեր, այն դեպքում, երբ իրենց զինծառայողները հեշտությամբ կարող էին այդ խրամատը փորել։
Հայաստանի իշխանությունը տապալել է նաև սա՝ առաջնագծի կահավորումը։ Բայց այս իշխանության ամենամեծ մեղքն այն է, որ նա ոչ մի դեպքում չի ընդունի իր սխալները»,-գրել է -ը:





