Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև, անհնար է միաժամանակ մնալ այդ երկու միավորումներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչ վերաբերում է Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանը, մենք բազմիցս այդ մասին խոսել ենք և կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներում միաժամանակ անհամատեղելի է։ Ինչ-որ փուլում Հայաստանի ժողովուրդը պետք է համապատասխան ընտրություն կատարի», — հայտարարել է փոխվարչապետը:
Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միջև ապրանքաշրջանառությունն այս տարի նկատելիորեն նվազել է։ Ըստ Օվերչուկի՝ ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանին:





