Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» («А-Проперти») ընկերությունը Ռուսաստանի առաջատար «Մեչել» («Мечел») հանքարդյունաբերական ընկերությունից ձեռք էր բերել Յակուտիայում գտնվող Էլգայի ածխահանքը: Այժմ գործարար Ալբերտ Ավդոլյանը որոշել է միավորել իր ածխային ակտիվները՝ «Эльга Уголь»-ը և «Сибантрацит»-ը, հայտնում է РБК-ն։
Հիշեցնենք, որ գործարարն ընդգրկվել է Forbes-ի՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակում, (115-րդ տեղ), նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։