Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համերաշխ, եղբայրական մթնոլորտում պիտի տեղի ունենա նոր Կաթողիկոսի ընտրությունը, որ չվնասենք եկեղեցուն.Արթուր Հովհաննիսյան

07/07/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (վերջինս գրել էր՝ «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»), նշանակում է, որ հնարավոր է իրավապահ մարմինները նոր գործողություններ իրականացնեն։

«Չէ, ես չեմ կարծում, որ դա դրա մասին է։ Քանի որ մենք ունեցել ենք երևույթ, երբ իրավապահները փորձել են գործողություն իրականացնել Էջմիածնի տարածքում, ցավոք, որովհետև անձը, որ  պետք է ներկայանար իրավապահ  մարմիններին, ըստ էության, թաքնվել էր եկեղեցու տարածքում, դրանով պայմանավորված՝ գործողություն էր եղել։ Քանի որ կային մարդիկ, որոնք մտածում էին, որ Հայաստանի Հանրապետությունում կա ինչ-որ տարածք, կա ինչ-որ պաշտոն, կա ինչ-որ անուն-ազգանուն, կա ինչ-որ հագուստ, որը նրան դարձնում է օրենքի առաջ անձեռնմխելի բոլոր առումներով, այն մասին է էս գրառումը, որ նման բան հնարավոր չէ։  Չի եղել այդպիսի դեպք, երբ վարչապետը իրավապահ մարմինների գործողություն անոնսի»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ իշխանությունը ինչպե՞ս է պատկերացնում Գարեգին երկրորդին հեռացնելու գործընթացը, մեխանիզմը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Քանի որ վարչապետը նաև հայտարարություն է հրապարակային արել խորհրդի ձևավորման և այդ խորհրդի կազմի մասին, հենց այդ կազմը էլ պետք է օրակարգը մշակի։ Մենք ոչ մեկ անգամ խոսել ենք, որ հնարավորինս համերաշխ, եղբայրական մթնոլորտում պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար»։

Դիտարկմանը, որ Միքայել Սրբազանը չէր թաքնվել Մայր Աթոռում, նա այնտեղ ժողովի էր մասնակցում, որից հետո, ըստ փաստաբանների, պետք է ներկայանար ՔԿ, ՔՊ–ական պատգամավորն ասաց՝ լրագրողները փորձում են հերքել իր ասածը՝ մեջբերելով Աջապահյանի և նրա փաստաբանների ասածները։
«Աջապահյանի և նրա փաստաբանների ասածները ընդհանրապես ինձ չեն հետաքրքրում։ Ես գիտեմ, որ Աջապահյանը թաքնվել է։ Դուք չեք ֆիքսել, որ մի պահ եկավ, որ նստեր ոստիկանական մեքենան, հետո հետ գնաց։ Ես տեսել եմ կադրերը և ես տվեցի իմ գնահատականը, իմ գնահատականը անփոփոխ է՝ առանց ձեր հղումների»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը համախմբում է մարդկանց, որոնք տեղյակ չեն՝ ինչի համար են համախմբվել իր շուրջ. ՔՊ-ական պատգամավոր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Սամվել Կարապետյանը համախմբում է մարդկանց, որոնք տեղյակ չեն՝ ինչի համար են համախմբվել իր շուրջ. ՔՊ-ական պատգամավոր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական