Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ ստացել է պատանդներին ազատ արձակելու առաջարկ և հայտարարել լուրջ քննարկումների պատրաստակամության մասին։
Sky News-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հայտարարությունը։
«Համասը ստացել է Փարիզում կայացած քննարկումների ժամանակ մշակված առաջարկը և այժմ ուսումնասիրում է այն։ ՀԱՄԱՍ-ի համար առաջնահերթությունը մնում է ագրեսիայի անհապաղ դադարեցումը»,- ընդգծել է Իսմայիլ Հանիեն։
Նա ասել է, որ ցանկացած պայմանավորվածություն կպահանջի ամբողջական և կայուն զինադադար:
«Մեր շարժումը բաց է ցանկացած լուրջ և գործնական նախաձեռնության կամ գաղափարի քննարկման համար, եթե դրանք հանգեցնեն ագրեսիայի ամբողջական դադարեցմանը, շրջափակման վերացմանը և գերիների փոխանակմանը»:
Հաստատվել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարները հրավիրվել են Եգիպտոս՝ համաձայնագրի շուրջ բանակցելու համար։