Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման 25 միլիոն դոլարի վարկը

23/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (ԿԲԾ) Լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը։

ՀԲ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ ծրագրի միջոցով Կառավարությանը հավելյալ աջակցություն կտրամադրվի Հայաստանում տարրական դպրոց մուտք գործող երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման և բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի և համապատասխանության բարձրացման համար։

Կրթության որակը հիմնական մարտահրավերն է, որի հետևանքով շրջանավարտների ֆորմալ որակավորման և գործատուների պահանջած հմտությունների միջև անհամապատասխանություն է առաջանում ՝ այդպիսով դանդաղեցնելով ընդհանուր արտադրողականության աճի տեմպը և խոչընդոտելով տնտեսական աճը։ Կրթական երեք աստիճաններն ընդգրկող ծրագիրը կօգնի Հայաստանի երեխաների կրթական հետագծի և մարդկային կապիտալի ուժեղացմանը և համահունչ է կառավարության ու ոլորտային միջնաժամկետից երկարաժամկետ ռազմավարություններին։

«Հավասար և որակյալ կրթական համակարգի ստեղծումն առանցքային է ոչ միայն աճի, այլև Հայաստանի երիտասարդներին ավելի պայծառ ապագայի հույս տալու համար»,- ասում է Համախարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ «Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի և բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի և մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարևոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը»։

Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով կշեշտադրվի հանրակրթության որակի բարձրացումը՝ չորսից վեց տարեկան երեխաների համար նախատեսված լրացուցիչ 80 համայնքային նախակրթարանների ֆինանսավորմամբ, ինչպես նաև նոր նախակրթարաններում նշանակված ուսուցիչների և տնօրենների վերապատրաստմամբ։ Սեյսմիկ առումով վատ վիճակում և կլիմայական ռիսկի գոտում գտնվող՝ բարձր դասարանների համար նախատեսած չորս միջնակարգ դպրոց կհիմնանորոգվի և կվերանորոգվի։

Բացի այդ, այս բաղադրիչի շրջանակում խրախուսվելու է տվյալներով առաջնորդվող՝ փաստահենք քաղաքականության մշակումը՝ կառավարումը, դասավանդումն ու ուսումնառությունը բարելավելու նպատակով։ Հանրակրթական դպրոցների 200 լաբորատորիաներ կվերազինվեն սարքավորումներով, կկահավորվեն և կապահովվեն ռեսուրսներով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների վերանայված ուսումնական ծրագրի համատեքստում ուսուցման նախագծահենք մոտեցումը մատուցելու հարցում ուսուցիչներին օգնելու համար։

Երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ-եր) նախագծերը՝ աշխատաշուկային համապատասխանությունը, կազմակերպական արդյունավետությունը և ընդգրկման ու այլ հնարավորությունների հավասարությունը բարելավելու համար։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում առաջարկների ներկայացման մրցույթով ողջունելի կհամարվեն թե՛ համալսարաններում և թե՛ հիմնական կրթության ոլորտում ԲՏՃՄ կրթության ամրապնդման համար նորարարական մոտեցումների մշակման նպատակադրումով նախագծերը։

«Սույն ծրագիրը կխթանի, որ ԲՈՒՀ-երը ԲՏՃՄ ուսումնական բնագավառում և աշխատատեղերում ավելի մեծ թվով իգական սեռի ուսանողների ներգրավեն և ուսուցման ծրագրերում իգական սեռի դասավանդող ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենան»,- ասում է ծրագրի՝ Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը։ «Առաջարկվող աշխատանքների ցանկացած փուլում համայնքում ուսուցիչների, ծնողների և ուսանողների հետ հաճախակի կլոր-սեղանները կբարելավեն քաղաքացիների ներգրավվածությունը և կրթական վերջնարդյունքների մասնակցային մշտադիտարկումը»։

ԿԲԾ սկզբնական ծրագիրը մինչ օրս բարձր արդյունքներ է ապահովել։ Հիմնվել է 136 նախակրթարան և հինգ-վեց տարեկան շուրջ 3500 երեխա է ընդգրկվել երկրով մեկ։ 13 դպրոց լիովին հիմնանորոգվել և վերանորոգվել է, իսկ 107 ավագ դպրոց վերազինվել է ԲՏՃՄ առարկաների համար նախատեսված լաբորատոր սարքավորումներով և գույքով, էլեկտրոնային ուսումնառության նյութերի հետ մեկտեղ։ Ստեղծվել և լիովին գործում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ), որն ընդգրկում է կրթական բոլոր աստիճանների զարգացումները և ընդլայնվել է երկրով մեկ։ 4475 ուսուցիչ և վարչական աշխատող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ վերապատրաստվել է։ Հետազոտական 18 նախագծերի համար Հայաստանի 15 համալսարանի դրամաշնորհ է շնորհվել։

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը 6․25 միլիոն դոլար է կազմում։ 1992 թ․ Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,502,870 միլիոն դոլար են կազմել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի քանի դիտարկում Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական Խորհրդի նախագահի հայտարարության վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Փաշինյանի դեմ դավաճանության համար քրգործ չհարուցելու մասին դատական նիստը՝ ուղիղ. Yerevan Today

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի դեմ դավաճանության համար քրգործ չհարուցելու մասին դատական նիստը՝ ուղիղ. Yerevan Today

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական