Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց մինչև հաջորդ երկուշաբթի համապատասխան խախտման մասին արձանագրությունը կազմել ու հաջորդ գործակարգավարական խորհրդակցությանը ներկայացնել։
Սարալանջի բարձունքում կառուցված նոր ատրակցիոնն արդեն մի քանի ամիս տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։
Այգու ֆեյսբուքյան էջում նոր ատրակցիոնի մասին առաջին հրապարակումը կատարվել է հուլիսի 14-ին, երբ դրա մետաղական շրջանակը նոր էր տեղադրվում։