Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Այս մասին Azg.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։ 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: