Հակառակորդը փորձել է խախտել ՀՀ օդային սահմանը, ինչը կասեցվել է։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Գեղարքունիքի մարզում անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ ԳՇ պաշտոնյան այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ շուրջ 1 ժամ առաջ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել։ «Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշել էր Արամ Մելքոնյանը։
Տեսա նաև`
Վարդենիսում թշնամու անօդաչու սարք է խոցվել
Գեղարքունիքի մարզում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 2 ԱԹՍ. Տելեգրամ ալիքներ