Կ.Պոլսում ձերբակալվել է Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու վրա հարձակման մեջ կասկածվող 17 մարդ։ Ձերբակալվածները ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամներ են. հայտնում է Anadolu գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Կ.Պոլսի Սարիյեր թաղամասում Սուրբ Մարիամ Աստվածածաին հայկական եկեղեցում պատարագի ժամանակ զինված հարձակում էր տեղի ունեցել։ Երկու դիմակավորված անձինք զենքերով մտել են եկեղեցի և սպանել մեկ հոգու։