«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն իրականացրած հանցագործները 2 ամիս «վերպետության դասեր» են անցել Ստամբուլում։
Նրանց հետ հատուկ պարապմունքներ են անց կացրել մի երկրում, որն ամեն օր կուրծք է ծեծում, թե իբր հանգիստ չունի ահաբեկիչների ձեռքը։
Էրդողանն ամեն օր հպարտորեն արձանագրում է, թե իր երկրի ուժայինները հատուկ գործողություններ են իրականացնում ահաբեկչության դեմ։
Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ նրա ասած «ահաբեկիչներն» իրականում ճնշումների ենթարկվող, պարբերաբար ցեղասպանվող քրդերն են և այն երկրների ժողովուրդները, որոնց դեմ Էրդողանը ռազմական գործողություններ է իրականացնում։
«Ահաբեկիչների դեմ պայքարող Թուրքիան ահաբեկիչներ է պատրաստում»։
Իսկ ի՞նչ կասի այս հարցով էրդողանասեր Պուտինը։ Պարզ է, որ Թուրքիայի նախագահը չքմեղ կձևանա, իսկ Պուտինն էլ կձևացնի, թե հավատում է Էրդողանի չքմեղությանը։