Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրեմլը Նիկոլին համարում է հայկական Նավալնի և հերթական մեսիջն ուղարկում հայ ժողովրդին․ 7or.am

01/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

7or.am-ը գրում է․

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ Ռուսաստանի պաշտոնական քարոզչամեքենայի դրոշակակիր «Ռաշա թըդեյը»՝ RT–ն, ֆիլմ ցուցադրեց՝ «Փոփոխությունների գինը» խոսուն վերնագրով։

Ֆիլմն այն մասին էր, թե ինչ գին վճարեցին Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը փողոցային մանիպուլյացիաների միջոցով իշխանափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ Դա պաշտոնական Կրեմլի գնահատականն ու վերաբերմունքն է Նիկոլի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանական համակարգում կարևոր տեղ զբաղեցնող RT–ն այդ ֆիլմը թողարկելով ոչ միայն գնահատական է տվել Նիկոլի վարած եռամյա քաղաքականությանը, այլ նաև ցույց տվել Ռուսաստանի քաղաքացիներին, թե ինչ է լինում փողոցային մանիպուլյատորների ու էժանագին պոպուլիստների իշխանության գալու արդյունքում։ Պատահական չէ, որ ֆիլմում Նիկոլը համեմատվում է արևմտյան բացահայտ դրածո, պոպուլիստ ու ամբոխավար Ալեքսեյ Նավալնու հետ։ Նիկոլն, ըստ պաշտոնական Մոսկվայի, հայկական Նավալնին է, իսկ Նավալնին՝ ռուսական Նիկոլը։ Երկուսն էլ դրածոներ են, կատարում են 5–րդ շարասյան ֆունկցիա և աշխատում հակառակորդ երկրների օգտին։

Առիթներ ունեցել ենք գրելու, որ «էն գլխից» էլ պարզ էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունների ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ ղեկավարության միջև ներդաշնակություն չի հաստատվելու և դա ազդելու է մեզ վրա։

ՀՀ և ՌԴ իշխանությունները միշտ ունիսոն են եղել։ Չի եղել, այսպես կոչված, դասակարգային հակադրություն։ Տեր–Պետրոսյան–Ելցին, Քոչարյան–Պուտին, Սարգսյան–Մեդվեդև հարաբերություններում ներդաշնակություն կար և չկար «դասակարգային» անտոգոնիզմ։

Այլ է խնդիրը Փաշինյան–Պուտին հարաբերություններում։ Տարբեր են և՛ անցած ճանապարհները, և՛ քաղաքական ծագումնաբանությունը, և՛ տեսակները, և՛ մտածողությունը։ Մոսկվան սա ամեն կերպ ցույց է տալիս՝ ժամանակին հորդորներ ու մեսիջներ հղելով հայ ժողովրդին։

Նիկոլն իշխանության է եկել որպես հակառուսական գործիչ, որը մեր տարածաշրջանում նշանակում է թուրքամետություն։ Այդ թուրքամետության հետևանքն էր ՀԱՊԿ դեմ նիկոլական կեղտոտ արշավը, հայ–ռուսական հարաբերությունների վատացումը, պատերազմը, Արցախի հսկայական տարածքների ու պետականության կորուստը, հազարավոր մեր տղաների մահը, կապիտուլյացիան և Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի մնալու դեպքում կապիտուլյացիան շարունակվելու է և հանգեցնի արդեն Հայաստանի պետականության կորստին (այդ պետականությունն այժմ ֆորմալ առումով պահպանվում է բացառապես ռուսական գործոնի պատճառով)։ Հասկանո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները և ՀՀ քաղաքական վերնախավն այս ամենը, պարզ կդառնա շատ շուտով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տղե՛րք, ձեր իսկ շահերից ելնելով՝ մի քանդեք դատական համակարգը. Րաֆֆի Ասլանյան

Հաջորդ գրառումը

Էրդողանն արաբական աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գործիչն է. Arab Barometer

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանն արաբական աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող գործիչն է. Arab Barometer

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական