Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Կութում ծանոթացել են ադրբեջանական վերջին հարձակման հետեւանքներին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ Կութից։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի անմիջապես գլխավերեւում թշնամին նստած է արդեն 17 օր։ Գյուղի դիմացի անտառները մինչեւ հիմա մխում են։ Գյուղացիների խոսքով’ ադրբեջանական ստորաբաժանումներն անիվները վառում ու գլորում են անտառները։
Գյուղապետարանի շենքը, չնայած ադրբեջանական զգալիորեն վնասվել էր, պատուհաններն ամբողջությամբ ջարդված են, այդուհանդերձ լքված չէ։ Կութեցիների մի մասն արդեն տուն է վերադարձել։ Բնակիչները, սակայն, պնդում են’ Կութում ապրելն անվտանգ չի լինի այնքան ժամանակ, քանի թշնամին չի հեռացվել հարակից բարձունքներից, իսկ ինքնակամ հեռանալու հույս գրեթե ոչ մեկը չունի։ Կութեցիների հույսը հայ զինվորն է, որին, ինչպես նշեց բնակիչներից մեկը, զենք ու կրակելու հրաման պետք է տալ, ուրիշ ոչինչ։
Կութում վնասվել է նաեւ բուժկետը, 2 բնակչի օժանդակ կառույց, 1 ավտոմեքեն, 2 անասնագոմ։
Աղբյուր` Փաստինֆո