Այս գիշեր գրանցվել է հղի կնոջ մահվան դեպք՝ պայմանավորված քովիդով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին մեկ օրում գրանցվել է 810 դրական դեպք, մահացել է 30 քաղաքացի։ Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով»,–հայտնել է նախարարը։