Թուրքիայում կորոնավիրուսային վարակի տարածման առաջին ալիքի երկրորդ պիկն է։ Դեպքերի աճը կապված է մասնավորապես երկրում հանգստացողների կողմից կանխարգելիչ միջոցառումների պահպանման թերացումների հետ: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, հաղորդում է РБК-ն։
Նախարարի խոսքերով, վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում մահացել է 45 վարակակիր և հայտնաբերվել է վարակման 1596 նոր դեպք: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում հիվանդների ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 273 301 մարդ: Հիվանդության տարածման առումով առավել ռիսկային տարածքները ներառում են Անկարա, Ստամբուլ, Իզմիր և Բուրսա քաղաքները: