Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից. X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով իր այցը Բաքու:
«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը:
Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,-գրել է նա։