Տարբեր դերակատարների կողմից, բայց նաև կոնկրետ դերակատարի կողմից տարատեսակ դրվագներ են արձանագրվել՝ ընդհուպ այնպիսի դրվագներ, որոնք մեր կողմից ընկալվել են որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ խոսքը նաև ոչ հրապարակային հաղորդակցության մասին է։
«ՄԻՊ աշխատակազմը կարևոր է համարել խոսել այն մասին, որ Հայաստանում կա կոնկերտ արարքների համար պատասխանատվության ինստիտուտ։ Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ ՄԻՊ աշխատակազմը հաղորդում ներկայացրած լինի արարքին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ, թեև ունի դրա հնարավորությունը»,–նշեց Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրառում էր կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների թեմայով՝ նշելով, որ ՄԻՊ-ը քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ»:
ՄԻՊ աշԿոնկրետ դերակատարի կողմից դրվագներ են արձանագրվել, որոնք մենք ընկալել ենք որպես ՄԻՊ գործունեությանը միջամտություն. ՄԻՊխատակազմն էլ ի պատասխան արձագանքել էր պատգամավորին՝ հորդորելով պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները և ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատություններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից։








