ԱՀԱԶԱՆԳ
Ոստիկանությունը, վիժվածքի հրահանգով, ձերբակալել է Սյունիքի ղեկավարության հիմնական ներկայացուցիչներին, ինչն անտերության է մատնել Սյունիքի մարզը: Ստեղծված իրավիճակում Ալիևի երեկվա հոխորտանքը՝ Զանգեզուրը գրավելու մասին, ավելի տեսանելի է դառնում: Կյանքի է կոչվում Ալիև–Փաշինյան նախապես պլանավորված սցենարը: Կրկնում եմ՝ Սյունիքն այս պահին անտերության է մատնված: Անհրաժեշտ է, որ ընդդիմությունը կարողանա ստեղծված իրավիճակին համարժեք լուծումներ գտնել: Հայաստանի իշխանություններն այս պահին գործում են պետության դեմ: Հարկավոր է ոտքի կանգնել:
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։